ՔՊ պատգամավորները կմասնակցեն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության նիստին
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Հայկ Ցիրունյանը Հորդանանում կմասնակցեն Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության նիստի աշխատանքներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կարգադրությունը ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 14-18-ը, Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամմանում։
Կարդացեք հոդվածը` Русский