Քեթրին Քոնոլին ստանձնել է Իռլանդիայի նախագահի պաշտոնը
1 րոպեի ընթերցում

Դուբլինի ամրոցում տեղի է ունեցել Քեթրին Քոնոլիի երդմնակալության արարողությունը, որից հետո նա հռչակվել է Իռլանդիայի Հանրապետության 10-րդ նախագահ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Անկախ թեկնածու Քոնոլին ընտրվել է հոկտեմբերի վերջին՝ հաղթելով «Ֆինե Գել» կուսակցության թեկնածու Հիդեր Համֆրիսին:
68-ամյա Քոնոլիին նախագահի պաշտոնում նախորդում էր Մայքլ Հիգինսը, որի 14-ամյա պաշտոնավարումն ավարտվել է կեսգիշերին։
Իռլանդիայի Հանրապետության նախագահը երկրի ղեկավարն է և պաշտպանության ուժերի գերագույն հրամանատարը, սակայն նախագահի դերը հիմնականում արարողակարգային է։
Քոնոլին 2016 թվականից Իռլանդիայի խորհրդարանի անդամ էր։
Կարդացեք հոդվածը` Русский