Երևան

Այսօրվանից Երևանի արտաքին լուսավորության ցանցը կմիացվի նաև առավոտյան ժամը 06:30-ից մինչև լուսաբաց

1 րոպեի ընթերցում

Այսօրվանից  Երևանի արտաքին լուսավորության ցանցը կմիացվի նաև առավոտյան ժամը 06:30-ից մինչև լուսաբաց

«Երքաղլույս» ընկերությունն իր տնտեսումների հաշվին արտաքին լուսավորության ցանցը նոյեմբերի 10-ից միացնում է նաև առավոտյան ժամը 06:30-ից մինչև լուսաբաց: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ որոշումը կայացվել է ՝ հաշվի առնելով երևանցիների խնդրանքը:

Նշենք, որ համաձայն գործող ռեժիմի՝ Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցը միացվում էր ժամը 18:10-ին և անջատվում ժամը 04:00-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում