Հայաստան

Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

1 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել է ՄԻՊ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավար կազմը։

«Արմենպրես»-ի փոփխանցմամբ՝ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատակազմում կատարվող հանակարգային փոփոխությունները, աշխատանքների կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերող հարցերը, մասնավորապես՝ արդյունավետության բարձրացմանն ու ներքին համակարգերի կատարելագործմանն ուղղված նոր մոտեցումները։

Պաշտպանը հատուկ ընդգծել է նախատեսվող փոփոխությունները հնարավորինս կարճ ժամկետներում և հետևողականորեն կյանքի կոչելու անհրաժեշտությունը՝ հստակ արդյունքներ ապահովելու նպատակով։

Խորհրդակցության ավարտին Անահիտ Մանասյանը տվել է համապատասխան հանձնարարականներ և նախանշել առաջիկա աշխատանքների հիմնական առաջնահերթությունները։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում