Թաիլանդը դադարեցնում է Կամբոջայի հետ խաղաղության հռչակագրի գործողությունը

2 րոպեի ընթերցում

Թաիլանդի վարչապետ Անութին Չարնվիրակուլը հրաման  է տվել  անհապաղ դադարեցնել Կամբոջայի հետ խաղաղության հռչակագրի գործողությունը։ Պատճառը հակահետևակային ականի պայթյունից երկու թաիլանդացի զինվորի վիրավորվելու միջադեպն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Nation թերթը։

«Այն, ինչին մենք ձգտում էինք, այժմ պետք է հետաձգվի այնքան ժամանակ,մինչև հստակություն չմտցվի: Պատահարը հստակ ցույց է տալիս, որ մեր երկրի անվտանգության նկատմամբ թշնամանքը չի նվազել: Այս առումով բոլոր հետագա գործողությունները պետք է դադարեցվեն», - մեջբերում է թերթը վարչապետի խոսքը։

Չարնվիրակուլն աջակցություն է հայտնել Թաիլանդի զինված ուժերին միջադեպի կապակցությամբ, որը տեղի է ունեցել Կամբոջայի հետ սահմանին պարեկության ժամանակ:

«Ես արդեն նրանց ասել եմ, որ գործեն այնպես, ինչպես անհրաժեշտ են համարում: Ես նրանց հետ եմ և հավանություն եմ տալիս նրանց յուրաքանչյուր քայլին», - հավելել է նա: 

Թաիլանդի կառավարության մամուլի քարտուղար Սիրիփոնգ Անգխասակունկիետը հայտարարել է, որ «նոյեմբերի 12-ին նախատեսված կամբոջացի ռազմագերիների ազատ արձակումը նույնպես կդադարեցվի»: 

Կամբոջայի և Թաիլանդի վարչապետներ Հուն Մանեթը և Անութին Չարնվիրակուլը հոկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ԱՍԵԱՆ-ի 47-րդ գագաթնաժողովի շրջանակում ստորագրել են համատեղ հռչակագիր, որը ձևակերպել է երկրների միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը: Կողմերն ընդգծել են, որ պարտավորվում են «աջակցել լարվածության թուլացմանը, վստահության վերականգնմանը և փոխշահավետ հարաբերություններին»: Այս նպատակներին հասնելու համար նրանք համաձայնել են «իրականացնել ռազմական ապաէսկալացիա ԱՍԵԱՆ-ի դիտորդական խմբի դիտարկման և հսկողության ներքո, ներառյալ ծանր սպառազինության և տեխնիկայի հետքաշումը սահմանից և դրանց վերադարձը համապատասխան ռազմական օբյեկտներ»:

Հայերեն Русский

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս