Լեգիտիմության վրա հիմնվելով կարող ենք զարգացնել բանակը և ձեռք բերել սպառազինություն. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի անվտանգության հիմնական երաշխիքը լեգիտիմությունն է և հենց լեգիտիմության հիմքի վրա է, որ Հայաստանը կարող է զարգացնել իր բանակը, ձեռք բերել անհրաժեշտ սպառազինություն և մշակել ռազմատեխնիկական համագործակցություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում կառավարել մեր երկրի անվտանգային սպառնալիքները, վարչապետը ընդգծել է, որ պատասխանը լեգիտիմությունն է։ 

«Լեգիտիմությունը մեր միջազգայնորեն ճանաչված 29743 քկմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա հիմնված քաղաքականությունների վարումն է։ 

Մենք, ի տարբերություն նախկինի, որևէ սահմանափակում չունենք աշխարհի որևէ գործընկերոջ հետ որևէ տեսակի ռազմատեխնիկական համագործակցություն սահմանելու և աշխատելու՝ նկատի ունեմ զենք զինամթերք ձեռք բերելու, ըստ անհրաժեշտության, ինչը այսօր գործնականում տեղի է ունեցել»,-ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ Իրական Հայաստանի գաղափարախոսության շնորհիվ երկրները հերթով Հայաստանի հետ սպառազինության և ռազմական տեխնիկայի շուրջ համագործակցության սահմանափակումները հերթով հանում են։ 

Վարչապետն ընդգծել է նաև, որ սա պատերազմի համար չէ, այլ խաղաղության համար՝ պարզաբանելով, որ լեգիտիմությունը պետք է ծառայեցնի Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ապահովմանը երկարաժամկետ կտրվածքով։

«Այս լեգիտիմության հիմքի վրա մենք կարող ենք զարգացնել մեր բանակը, ձեռք բերել սպառազինություն, ռազմական տեխնիկա, իրականացնել բարեփոխումներ միջազգային գործընկերների հետ, ինչը և անում ենք»,-եզրափակել է Փաշինյանը։

Հայերեն العربية English Русский

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ