Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը կարող են համաձայնության գալ միջուկային զենքի կրճատման շուրջ. Թրամփ

2 րոպեի ընթերցում

two flags of Russia and China on a sky background
two flags of Russia and China on a sky background

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները կարող են համաձայնության հասնել միջուկային սպառազինությունների կրճատման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Կենտրոնական Ասիայի 5 երկրների ղեկավարների հետ հանդիպմանը, որի տեսանյութը տարածել է The Associated Press  գործակալությունը։  

«Իմ դոկտրինը կլինի ապամիջուկայնացումը: Որովհետև մենք բավականաչափ միջուկային սպառազինություններ ունենք», - ընդգծել է Թրամփը: 

Նա ևս մեկ անգամ նշել է, որ ԱՄՆ-ն միջուկային զենքերով առաջին տեղում է, Ռուսաստանը՝ երկրորդ, իսկ Չինաստանը՝ երրորդ, չնայած բավական հետ է։ 

«Կարծում եմ՝ ապամիջուկայնացումը հիանալի բան կլիներ։ Մենք կարող ենք աշխարհը 150 անգամ պայթեցնել։ Դրա կարիքը չկա։ Ես այդ մասին խոսել եմ (Ռուսաստանի) նախագահ Պուտինի հետ: Ես այդ մասին խոսել եմ (Չինաստանի) նախագահ Սիի հետ: Բոլորը կցանկանային այդ բոլոր միջոցները ծախսել այլ բանի վրա, այն բանի վրա, որն իրոք օգուտ է տալիս մարդկանց։ Կարծում եմ՝ նման բան կարող է տեղի ունենալ», - հայտարարել է ԱՄՆ ղեկավարը:

Նա շեշտել է, որ խաղաղություն է ցանկանում։ 

«Ես խաղաղություն եմ ցանկանում ուժի միջոցով։ Բայց մենք խաղաղություն ենք ցանկանում ամբողջ աշխարհում։ Եվ մենք մոտ ենք  դրան», - հավելել է Թրամփը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում