«Նոա»-ի մարզիչը կարծում է, որ «Սիգմա»-ն իր թիմի դեմ խաղում արժանի հաղթանակի հասավ

1 րոպեի ընթերցում

Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրի չեխական «Սիգմա Օլոմոուց»-ից կրած պարտությունը կապում է խաղային սխալների հետ, որոնք չպետք է արվեն այս մակարդակի մրցաշարերում: 

«Սխալները, որոնք մենք թույլ տվեցինք, հանգեցրեցին մեր պարտությանը, քանի որ այսպիսի մրցաշարերում նման սխալներ չպետք է արվեն։ Դեռ երեք հանդիպում ունենք և հնարավոր եմ համարում վաստակել անհրաժեշտ միավորներ: «Սիգմա»-ն հաղթեց և արժանի էր այս երեք միավորին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պերկովիչը:

Վերջինիս խոսքով` ինքը դժգոհելու իրավունք չունի իր ֆուտբոլիստներից, որոնք երբեմն զիջում էին մեկը մեկի դեմ խաղում: «Մենք այն մակարդակի վրա չէինք, որում պետք է լինեինք, սակայն չեմ դժգոհում իմ ֆուտբոլիստներից»,-ասաց նա:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում «Նոա»-ն Երևանում ընդուելով «Սիգմա Օլոմոուց»-ին և զիջեց 1:2 հաշվով: Կոնֆերենցիաների լիգայի 4-րդ տուրում «Նոա»-ն նոյեմբերի 28-ին կհյուրընկալվի շոտլանդական «Աբերդին»-ին:

Հայերեն

Էներգետիկ առևտուրը չպետք է բացառություն լինի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրից. Եղոյան

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը