Զեղչված գրքեր, հանդիպումներ գրողների հետ, նվեր քարտեր. մեկնարկում է «Գրքի գիշեր» նախագիծը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում բոլոր գրքասերներին սպասվում է հետաքրքիր ծրագիր։ «Բուկինիստ» ընկերությունը նոյեմբերի 7-ին հանդես է գալու «Գրքի գիշեր» նախագծով, որը հնարավորություն է տալու սիրված գրքերը ձեռք բերել համեմատաբար ավելի ցածր գնով։  Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս «Բուկինիստ»-ի բոլոր մասնաճյուղերում և books.am կայքում ընթերցողներին սպասվում են անակնկալներ, նվերներ և արդեն ավանդույթ դարձած 30% զեղչ ամբողջ տեսականու համար։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը նշեց, որ «Գրքի գիշեր»-ը գրքասերների շրջանում արդեն դարձել է սպասված միջոցառում։  

«Դեռ տարեսկզբից շատ հարցումներ ենք ստանում այն մասին, թե երբ է անցկացվելու «Գրքի գիշեր» նախագիծը։ Այդ օրը բոլոր գրքասերները կարող են գնել իրենց սիրելի գրքերը զեղչված գնով ։ Մեր բոլոր խանութները աշխատելու են մինչև կեսգիշեր, իսկ խոշոր առևտրի կենտրոններում գտնվող մեր մասնաճյուղերը՝ մինչև 22։00-ն։ Սիրով բոլորին կսպասենք»,-ասաց Խաչիկ Վարդանյանը։  

Անակնկալները չեն սահմանափակվում այսքանով։ Կլինեն կոնկրետ ժամեր, երբ գնումներ կատարելիս կգործի 40 տոկոս զեղչ մի շարք գրքերի պարագայում։ Մասնավորապես, ժամը 19։00-20։00-ի ընթացքում 40 տոկոս զեղչով հնարավոր կլինի ձեռք բերել «Բուկինիստ» հրատարակչության հանրագիտարանները, ժամը 20։00-21։00-ի ընթացքում Աշոտ Աղաբաբյանի 4 գրքերից որևէ մեկը գնելիս՝ կգործի նույնքան զեղչ, և 21։00-22։00-ն ընկած ժամանակահատվածում նույնքանով զեղչվելու են Մարկ Արենի գրքերից մի քանիսը։  «Բուկինիստ» ընկերության PR մենեջեր Անի Ավանեսովան տեղեկացրեց՝ նոյեմբերի  7-ին գնումներ կատարողները կստանան նվեր քարտ, որով մինչև դեկտեմբերի 7-ը գնումներ կատարելիս՝ կունենան հավելյալ զեղչեր։ 

«Այն անձինք, որոնք նոյեմբերի 7-ին ինչ-ինչ պատճառով չեն կարողանա այցելել գրախանութներ, հնարավորություն կունենան նույն 30 տոկոս զեղչով գրքերը գնել օնլայն տարբերակով»,-ասաց Անի Ավանեսովան։  

«Գրքի գիշեր» նախագիծը ոչ միայն զեղչային տարբերակով գրքեր գնելու, այլև գրողների, հանրային դեմքերի հետ շփվելու հնարավորություն է։ Մաշտոցի պողոտայի «Բուկինիստ»-ի գլխավոր գրախանութում կհայտնվի հատուկ անկյուն՝ Եգոր Գլումովի, Սյունե Սևադայի և Լիաննա Պուլուզյանի (Bookiinny) կողմից ընտրված գրքերով։ Գրքերի վերնագրերը կմնան գաղտնի․տեսանելի կլինի միայն խորհրդատուի անունը։

Հայերեն

Գավառ համայնքում կատարվել են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ

Ֆասթ Բանկի ամենամեծ ներուժը տեխնոլոգիական մտածողությունն է․ ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյան

Գավառում անցկացվել է նարդու համայնքային բաց առաջնություն

Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Ալաշկերտի փողոցը

Վարդենիս համայնքում տեղի է ունեցել Շախմատի միջազգային օրվան նվիրված միջոցառում

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման միջոցառումներին նվիրված խորհրդակցություն՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

Միքայել Խաչատրյանը վայր է դնում Երևանի ավագանու մանդատը և կշարունակի աշխատանքը ՀՀ ԱԺ-ում՝ որպես պատգամավոր

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են հայ-շվեդական փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել