Երևան

Կոմիտասի պողոտայի «Երևան սիթի» սուպերմարկետում բռնկված հրդեհը մարվել է. մեկ մարդ հոսպիտալացվել է

2 րոպեի ընթերցում

Կոմիտասի պողոտայի «Երևան սիթի» սուպերմարկետում բռնկված հրդեհը մարվել է. մեկ մարդ հոսպիտալացվել է

Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետում բռնկված հրդեհը մարվել է 13։54-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ ըստ նախնական տվյալների՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

«Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը շինության մյուս հատվածներ և հարակից տարածքում գտնվող բենզալցակայան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։09-ին, մարվել 13։54-ին»,- նշված է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 

Նոյեմբերի 6-ին ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հրդեհի բարդությունից ելնելով տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի  փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տաս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, Հոգեբանական աջակցության և Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Հրդեհաշիջման աշխատանքներին օպերատիվորեն ներգրավվել են նաև ՆԳՆ Համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և ոստիկանության Գվարդիայի ծառայողներ։

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, Կամո Ցուցուլյանը։

Հրդեհը բռնկվել էր Կոմիտասի պողոտայի «Երևան սիթի» սուպերմարկետի սննդի կետերից մեկում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում