Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում բռնկված հրդեհը մարվել է
1 րոպեի ընթերցում

Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում բռնկված հրդեհը մարվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։31-ին, մարվել՝ 12։00-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 6-ին ժամը 10։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։