Երևանում Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել
1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 6-ին ժամը 11։08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Համացանցում տարածված տեսանյութերում նկատելի է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտաս 60/2 հասցեում գործող «Երևան սիթի»-ի տարածքում գտնվող սննդի կետում: