Սպորտ

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Մ23 տարեկանների ԵԱ-ի հաղթող

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Մ23 տարեկանների ԵԱ-ի հաղթող

Հայաստանի հավաքականը 6-րդ ոսկե մեդալը նվաճեց Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Մրցումային վերջին օրը 110 կգ ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականից Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 175 կգ ու 182 կգ: Այս ձևում Կարապետյանը դարձավ ոսկե մեդալակիր:  Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 210 կգ, 215 կգ: Այս վարժությունում  նա երկրորդ տեղում էր:  Երկամարտի 397 կգ արդյունքով` Գարիկ Կարապետյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոնն է:

Հայաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչ Պետրոս Պետրոսյանը պոկում վարժությունում անհաջող մասնակցեց: Հրումում նա բարձրացրեց 210 կգ ու 221 կգ ու այս վարժությունում նվաճեց ոսկե մեդալ:

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում