Հռոմում միջնադարյան աշտարակի փլատակներում մնացած աշխատողը մահացել է

2 րոպեի ընթերցում

Հռոմի կենտրոնում՝ Կոլիզեումից ոչ հեռու մասնակի փլուզված Կոնտի աշտարակի տակ մնացած աշխատողը մահացել է։ Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով բժշկական աղբյուրները։

Տղամարդուն աշտարակի փլատակներից հանել են տեղական ժամանակով մոտ 23։00-ին՝ գրեթե 12 ժամ անց։ Շտապօգնության մեքենայում գրանցվել է սրտի կանգ, բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։ 

Ռումինիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Օկտայ Ստրոիչին Ռումինիայի քաղաքացի էր, ինչպես նաև տուժած ևս երեք աշխատողներից մեկը։ Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ 

Ստրոիչին գիտակից վիճակում է եղել փրկարարական գործողության ընթացքում, որը բավական բարդ է եղել աշտարակի հետագա փլուզման վտանգի պատճառով։

Աշտարակի մասնակի փլուզումը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին։ Փլուզման պահին կատարվում էին ճարտարապետական հուշարձանի վերականգնման աշխատանքներ: Առաջին փլուզումից հետո տուժել էր 4 աշխատող, իսկ երկրորդ փլուզումը տեղի է ունեցել, երբ աշտարակի մոտ էին գտնվում հրշեջները, որոնք փորձում էին փլատակներից հանել Ստրոիչիին: Հրշեջները չեն տուժել: 

13-րդ դարում կառուցված Կոնտի աշտարակի Հռոմեական ֆորումի մի մասն է և գտնվում է քաղաքի կենտրոնում։ Այն կառուցվել է Հռոմի Իննոկենտիոս 3-րդ Պապի կողմից՝ որպես կացարան նրա եղբոր համար։ 

Եվրոպա

Հռոմի կենտրոնում փլուզվել է պատմական աշտարակի մի մասը. կան վիրավորներ

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ