Հռոմի կենտրոնում փլուզվել է պատմական աշտարակի մի մասը. կան վիրավորներ
1 րոպեի ընթերցում

Հռոմի կենտրոնում՝ Կայսերական ֆորումում, փլուզվել է Կոնտի աշտարակի մի մասը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը:
Նշվում է, որ փլուզման պահին կատարվում էին ճարտարապետական հուշարձանի վերականգնման աշխատանքներ: Առաջին փլուզմանը հաջորդել է երկրորդը: Տուժել է 4 աշխատող, որոնցից մեկը ծանր վիճակում հոսպիտալացվել է: Եվս մեկ աշխատող դեռ փլատակներում է: Ըստ բժշկական աղբյուրների՝ նա գիտակից վիճակում է: Եվս երկու տուժած բուժօգնություն է ստացել տեղում:
Ըստ գործակալության՝ երկրորդ փլուզման պահին աշտարակի մոտ էին գտնվում հրշեջները, որոնք փորձում էին փլատակներից հանել աշխատողին: Հրշեջները չեն տուժել:
Որոնողափրկարարական գործողությունները դեռ շարունակվում են: