Եվրոպա

Անգլիայում 10 անձանց դանակահարող 32-ամյա տղամարդը կալանավորվել է

2 րոպեի ընթերցում

Անգլիայում 10 անձանց դանակահարող 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Անգլիայի Քեմբրիջշիր կոմսությունում գնացքում 10 անձանց դանակահարած 32-ամյա Էնթոնի Ուիլյամսը ներկայացել է դատարան, ապա՝ կալանավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն։

Տղամարդը մեղադրվում է 11 սպանության փորձի համար՝ նոյեմբերի 1-ին Հանթինգդոն քաղաքի գնացքում 10 անձանց դանակահարելու և ևս մեկ մարմնական վնասվածք հասցնելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել նաև սուր առարկա պահելու համար։ 

Ականատեսներից մեկը պատմել է, թե ինչպես են գնացքում մարդիկ վազում վագոնի մեջ՝ գոռալով. «Նա դանակ ունի»։

Հարձակման հետևանքով վիրավորված անձանցից հինգը դեռևս հիվանդանոցում են։

Անգլիայի տրանսպորտի նախարար Հայդի Ալեքսանդրը հայտարարել է, որ հարձակումը կանխելուն օգնած երկաթուղային աշխատակցի վիճակը «ծանր է, բայց կայուն»։ Նշվում է, որ աշխատակիցը բազմաթիվ կյանքեր է փրկել՝ պաշտպանելով ուղևորներին: 

Տեղեկություններ են հաղորդվում, որ դատական նիստը ընդամենը յոթ րոպե է տևել։ Հաջորդ դատական ​​նիստը կկայանա Քեմբրիջի թագավորական դատարանում դեկտեմբերի 1-ին։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ի երեկոյան: Գնացքը դուրս է եկել Դոնկաստերի կայարանից՝ ուղևորվելով Լոնդոն: Մեկ ժամ անց լսվել են մարդկանց բղավոցները: Գնացքը չնախատեսված կանգառ է կատարել Հանթինգդոնի կայարանում, և ոստիկանությունը ձերբակալել է երկու հոգու: Նրանցից մեկին ավելի ուշ ազատ են արձակել: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում