ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ դասընթաց-քննարկում՝ աշխատակազմի կարողություններն ու գործնական հմտությունները թեմայով

2 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Ծաղկաձորում կազմակերպվել է երկօրյա դասընթաց-քննարկում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ գրասենյակից, դասընթացի նպատակն էր ամրապնդել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողություններն ու գործնական հմտությունները՝ կապված Եվրոպական սոցիալական խարտիայի չափանիշների կիրառման, ինչպես նաև տեղահանված անձանց և փախստականների սոցիալական իրավունքների խախտումների և պաշտպանության վերաբերյալ տվյալների հավաքագրման, փաստաթղթավորման և մշակման գործընթացների հետ։


Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը և Եվրոպայի խորհրդի Սոցիալական իրավունքների վարչության «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի համակարգող Տանյա Մոնտանարին։ Դասընթացը վարել են Սերբիայում մարդու իրավունքների ոլորտի փորձագետ Դանիլո Չուրչիչը, Սլովակիայի Մարդու իրավունքների ազգային կենտրոնի ներկայացուցիչ Լենկա Վեստենիչկան և Մոլդովայի Հանրապետության օմբուդսմանական հաստատության ավագ խորհրդատու Իոն Միրոնը:

Վլադիմիր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպման համար՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա և անմիջական ուշադրության կենտրոնում։


Դասընթացը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Հայերեն Русский

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը