Իրան

Եգիպտոսի ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Արաղչիի և Գրոսիի հետ

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել Արաղչիի և Գրոսիի հետ

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթթին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ՝ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ լուծումների առաջ մղման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Եգիպտական ​​լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բանակցությունները կենտրոնացած են եղել Ատոմային միջազգային գործակալության հետ Թեհրանի համագործակցությունը վերականգնելու և իրանական միջուկային ծրագրի շուրջ զարգացումների ու տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը խաղաղ միջոցներով աջակցելու ջանքերի շուրջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում