Սպորտ

Ծանրորդ Նարեկ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Նարեկ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր

Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնություններում Հայաստանի ընտրանու անդամները ևս երկու մեդալ են նվաճել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցումային հերթական օրը Հայաստանից պայքարի մեջ մտան երիտասարդական ընտրանու անդամներ 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանն ու Մարտին Պողոսյանը:

Պոկում վարժությունում Նարեկ Մկրտչյանը հաջորդաբար բարձրացրեց 145 կգ ու 150 կգ: Այս ձևում նա 4-րդն է:  Հրում վարժության առաջին մոտեցմամբ` բարձրացնելով 185 կգ, Մկրտչյանը սահմանեց երկամարտի Եվրոպայի ռեկորդ: Այս վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց նաև 188 կգ: Այս ձևում նա երկրորդն է: Երկամարտի 338 կգ արդյունքով` Նարեկ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր է:

79 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը պոկում վարժությունում անհաջող մասնակցություն ունեցավ: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 175 կգ, 182 կգ: Այս ձևում Պողոսյանը 3-րդն է:

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում