Հայաստան

Որպես անհետ կորած որոնվում է 86-ամյա Խաչատուր Խաչատրյանը

1 րոպեի ընթերցում

Որպես անհետ կորած որոնվում է 86-ամյա Խաչատուր Խաչատրյանը

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղի բնակիչ, 1939 թվականին ծնված Խաչատուր Խաչատրյանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Խաչատուր Խաչատրյանը հոկտեմբերի 28-ին դուրս է եկել իր բնակարանից և չի վերադարձել։

Նրա գտնվելու վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ՆԳՆ ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարին։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում