Թուրքիա

Սիրիացի զինվորները կօգտագործեն թուրքական զորանոցները, կհաճախեն Թուրքիայի ռազմական ակադեմիաներ

2 րոպեի ընթերցում

Սիրիացի զինվորները կօգտագործեն թուրքական զորանոցները, կհաճախեն Թուրքիայի ռազմական ակադեմիաներ

Սիրիացի զինվորները Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնագրի շրջանակում կշարունակեն օգտագործել թուրքական զորանոցները և կհաճախեն Թուրքիայի ռազմական ակադեմիաներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության խոսնակին: 

Գործակալությունը հիշեցնում է, որ օգոստոսին երկու հարևան երկրները ստորագրել են ռազմական մարզումների և խորհրդատվության վերաբերյալ համաձայնագիր, ըստ որի Անկարան պարտավորվում է Դամասկոսին տրամադրել զենքի համակարգեր և լոգիստիկ գործիքներ, ինչպես նաև մարզել սիրիական բանակին նման սարքավորումների օգտագործման և այլ ոլորտներում:

Ըստ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության խոսնակի՝ համաձայնագրի շրջանակում շարունակվում են Սիրիայի ռազմական կարողությունների բարձրացմանն ուղղված ջանքերը, ներառյալ մարզումները, երկկողմ այցելությունները, խորհրդատվությունը և տեխնիկական աջակցությունը:

«Սիրիական բանակի որոշակի ստորաբաժանումներ մեր երկրում սկսել են ռազմական մարզումները՝ օգտագործելով Թուրքիայի զինված ուժերին պատկանող զորանոցներն ու վարժական հրապարակները», - հայտարարել են նախարարությունում։

Նշվում է, որ Թուրքիայի ռազմական ակադեմիաները՝ նախատեսված ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի համար, համագործակցության համաձայնագրի շրջանակում հոկտեմբերի 31-ից կսկսեն 49 ուսանողների ուսուցումը։

 

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում