Ռազմական

Կառավարությունը հավանություն տվեց ժամկետային զինծառայությունը 6 ամսով կրճատելու օրինագծին

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը հավանություն տվեց ժամկետային զինծառայությունը 6 ամսով կրճատելու օրինագծին

Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու օրենքի նախագիծը հավանություն ստացավ Հայաստանի կառավարության կողմից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործադիրի հոկտեմբերի 30-ի նիստում օրենքի նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Օրինագծով նախատեսվում է շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն:

«Ներկայում շրջանառության մեջ գտնվող 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու մասին կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրման բուն գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում՝ 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները»,- ասաց Սարգսյանը:

Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա: 

Օրենքի նախագիծը կուղարկվի Ազգային ժողովի քննարկմանն ու հաստատմանը:  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում