Հայաստան

Մասիս-Այնթապ ավտոճանապարհին այրվել է «ZIL» մակնիշի բեռնատար

1 րոպեի ընթերցում

Մասիս-Այնթապ ավտոճանապարհին այրվել է «ZIL» մակնիշի բեռնատար

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 30-ին, ժամը 03։43-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Երևան ավտոճանապարհի առաջին կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է «ZIL» մակնիշի բեռնատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։56-ին, մարվել՝ 04։10-ին: Այրվել է բեռնատարի խցիկի և շարժիչի հատվածը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում