Քաղաքականություն

Հայկ Մամիջանյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորի հետ

2 րոպեի ընթերցում

Հայկ Մամիջանյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորի հետ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է Ժողովրդավարության աջակցության եւ ընտրությունների համակարգման խմբում Հայաստանի հարցերով առաջատար անդամ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ 

Խմբակցության ղեկավարը ողջունել է հյուրին, որը Հայաստան է ժամանել մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին:

Հայկ Մամիջանյանը ներկայացրել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, անդրադարձել դատական համակարգում առկա խնդիրներին, մարդու իրավունքների պաշտպանության եւ խոսքի ազատության հետ կապված հարցերին:

Խմբակցության ղեկավարը նաեւ խոսել է Ադրբեջանում պահվող անձանց հարցի մասին՝ կարեւորելով միջազգային գործընկերների աջակցությունը: Հաշվի առնելով Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակումը՝ խմբակցության ղեկավարը նշել է, որ նամակով դիմել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ խնդրելով, որ Ադրբեջանում ԵՄ դեսպանն այցելի Բաքվում պահվող մեր հայրենակիցներին:

Կողմերը նաեւ քննարկել են տարածաշրջանային հարցեր:  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում