ԱԳՆ-ում մեկնարկել է թափուր պաշտոնների համալրման համար հայտարարած մրցույթի գրավոր փուլը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնների համալրման համար ՀՀ ԱԳՆ մրցութային-ատեստավորող հանձնաժողովի հայտարարած արտաքին մրցույթի գրավոր փուլը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Մրցույթի մեկնարկին ողջույնի խոսքով է հանդես եկել ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ ներկայացնելով գրավոր փուլի անցկացման կարգը և հաջողություն մաղթելով մասնակիցներին:
Կարդացեք հոդվածը` Español