Հայաստան

3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնումները շարունակվում են․ ՆԳՆ հորդորում է հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը

1 րոպեի ընթերցում

3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնումները շարունակվում են․ ՆԳՆ հորդորում է հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը

Ներքին գործերի նախարարության ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը շարունակում են որոնողական աշխատանքները Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի 3-ամյա բնակիչ Տիգրան Օվանեսովին հայտնաբերելու նպատակով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ-ն։

ՆԳՆ հաղորդմամբ՝ որոնումները շարունակվում են պետական մարմինների և կամավորների լայն ներգրավվածությամբ։ Միաժամանակ, գերատեսչությունը զգուշացնում է, որ տարածվում են չհաստատված տեղեկություններ, որոնք կարող են վնասել ինչպես որոնողական գործընթացին, այնպես էլ երեխայի ընտանիքի հոգեբանական վիճակին։

«Կոչ ենք անում հարգել ընտանիքի հույզերը և խուսափել չճշտված տեղեկություններ տարածելուց։ Հետևե՛ք միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,-ընդգծում է ՆԳ նախարարությունը։

Հոկտեմբերի 27-ին ժամը 16:00-ի սահմաններում փոքրիկ Տիգրանն անհետ կորել է, երբ դրսում խաղում էր իր 5 տարեկան եղբոր հետ։ Երեխան՝ Արմեն Օվանեսովի և Փառանձեմ Վաթյանի ընտանիքի հինգերորդ երեխան, մինչ այժմ չի հայտնաբերվել։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում