Հայաստան

Պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում դպրոցականները կիրականացնեն մաքրման և պահպանության աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

Պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում դպրոցականները կիրականացնեն մաքրման և պահպանության աշխատանքներ

Դպրոցականների շրջանում մշակութային ժառանգության պահպանության և ուսումնասիրության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություններ է ուղարկել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, մանրամասնելով, որ գրությամբ դպրոցներին տրամադրվել է Պատմության և մշակույթի հուշարձանների տարածքում դպրոցականների վարքագծի ուղեցույցը և համապատասխան համայնքում գտնվող դպրոցների և հուշարձանների վերաբերյալ տեղեկատվություն:

Հիմք ընդունելով ուղեցույցի պահանջները՝ յուրաքանչյուր դպրոց իրեն կցված հուշարձանի նկատմամբ պետք է իրականացնի պատշաճ խնամք՝ ապահովելով պատմական հուշարձանների հանդեպ հանրային վարքականոնի ձևավորում դպրոցահասակ տարիքից: 

Շրջաբերական գրությամբ դպրոցներին նաև հանձնարարվել է հուշարձանների տարածքներում իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն:

Հուշարձանների տարածքներում մաքրման և  խնամքի աշխատանքների կատարման ընթացքում վնաս չպատճառելու, ինչպես նաև անվտանգության կանոնների պահպանման նպատակով դպրոցները պետք է համագործակցեն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ (հեռ.` +374 10 587425):

Դպրոցականները հուշարձանների տարածքում կրթական և դաստիարակչական բնույթի աշխատանքները կիրականացնեն Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մարզային և տարածքային մասնագետների համակարգմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում