Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեխիային Ազգային օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Չեխիային Ազգային օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Ազգային օրվա կապակցությամբ՝ չեխ ժողովրդին մաղթելով բարգավաճում և առաջընթաց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան ուղերձը Հայաստանի արտաքին գերատեսչությունը տարածել է X-ի միկրոբլոգում։

«Չեխ ժողովրդին մաղթում ենք բարգավաճում և առաջընթաց։ Հայաստանը արժևորում է իր բարեկամությունն ու ակտիվ համագործակցությունը Չեխիայի հետ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության շրջանակներում»,-ասված է ԱԳ նախարարության գրառման մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում