Հայաստան

Որպես անհետ կորած որոնվում է 3-ամյա Տիգրան Օվանեսովը

1 րոպեի ընթերցում

Որպես անհետ կորած որոնվում է 3-ամյա Տիգրան Օվանեսովը

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: 

 ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկում են որոնողական ծավալուն աշխատանքներ։

Երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են անմիջապես դիմել Ոստիկանության մոտակա բաժին, զանգահարել 1-02 կամ 911։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում