Հայաստան

Սևանի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

Սևանի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 27-ի, ժամը 07:49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սևան քաղաքում գտնվող հանգստյան գոտիներից մեկի տանիքում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է Երևանյան խճուղում գտնվող հյուրանոցային և ռեստորանային համալիրի խոհանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։19-ին, մարվել՝ 08։51-ին։

Այրվել է խոհանոցի կախովի առաստաղը՝ մասամբ (մոտ 48 քմ):

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի ռեստորանի մյուս հատվածներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում