Հայաստան-Ադրբեջան սահմանին 1 տարի 8 ամիս փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջին 1 տարի 8 ամիս ժամկետում փոխհրաձգության հետևանքով զինծառայող չի զոհվել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր անկախության պատմության մեջ մենք երբեք այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել»,- ասաց վարչապետը: 

Վարչապետն ընդգծեց՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն քննարկվում է հաստատված խաղաղության պայմաններում: 

Հայերեն English فارسی Русский Türkçe 中文