Երևան

Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է՝ սոցհարթակներում տարածվում են մատչելի տարբերակով տրանսպորտի տոմս ձեռք բերելու կեղծ էջեր

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է՝ սոցհարթակներում տարածվում են մատչելի տարբերակով տրանսպորտի տոմս ձեռք բերելու կեղծ էջեր

Սոցիալական հարթակներում տարածվում են «Երևանի քաղաքապետարան տրանսպորտ» և «Հասարակական տրանսպորտը Երևանում» վերնագրով կեղծ էջեր, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ միջոցներ են ձեռնարկվում կեղծ էջերի բլոկավորումն ապահովելու համար

Քաղաքապետարանից նաև հիշեցնում են, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով, transport.yerevan.am կայքի միջոցով, Telcell տերմինալների միջոցով, Telcell սպասարկման կետերում: 


 
 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում