ԵՄ երկրները հաստատել են Ուկրաինային ֆինանսական օգնություն ցուցաբերելու խոստումը

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը հոկտեմբերի 23-ին կայացած գագաթնաժողովից հետո խոստացել է շարունակել երկարաժամկետ հեռանկարում «կանոնավոր և կանխատեսելի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրոպական խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։ 

2025 թվականին Եվրամիությունն Ուկրաինայի բյուջեին հատկացրել է 20,5 միլիարդ եվրո, որից 6,5 միլիարդ եվրոն վճարվել է «Ուկրաինական ծրագրի» շրջանակներում, իսկ 14 միլիարդ եվրոն՝ ERA ծրագրով G7-ի նախաձեռնության շրջանակներում, որոնք մարվում են ռուսական ակտիվներից ստացված եկամուտների հաշվին։

Եվրոպական խորհուրդը կոչ է արել Եվրահանձնաժողովին «հնարավորինս շուտ ներկայացնել ֆինանսական աջակցության տարբերակները՝ հիմնված Ուկրաինայի ֆինանսական կարիքների գնահատման վրա», ինչպես նաև ԵՄ խորհրդի հետ միասին «շարունակել աշխատանքը, որպեսզի Եվրոպական խորհուրդը կարողանա այս հարցին վերադառնալ իր հաջորդ նիստում»։

Գագաթնաժողովում նաև հայտարարվել է, որ «ԵՄ օրենսդրությանը համապատասխան՝ ռուսական ակտիվները պետք է արգելափակված մնան» այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը չդադարեցնի Ուկրաինայի դեմ իր ագրեսիան, և չփոխհատուցի պատերազմի պատճառով Ուկրաինային հասցված վնասը։

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում