Միացյալ Նահանգներ

Թրամփը դադարեցրել է Կանադայի հետ բանակցությունները՝ մաքսատուրքերի դեմ գովազդի պատճառով

2 րոպեի ընթերցում

Թրամփը դադարեցրել է Կանադայի հետ բանակցությունները՝ մաքսատուրքերի դեմ գովազդի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անմիջապես դադարեցնում է Կանադայի հետ առևտրային բոլոր բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։ 

Նման որոշման համար պատճառ է հանդիսացել Կանադայի Օնտարիոյի նահանգում մաքսատուրքերի դեմ ուղղված գովազդը։ 

«Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամը հենց նոր հայտարարեց, որ Կանադան խարդախորեն օգտագործել է կեղծ գովազդ, որտեղ Ռոնալդ Ռեյգանը բացասաբար է խոսում մաքսատուրքերի մասին», - գրել է Թրամփը՝ գրառմանը կցելով Ռոնալդ Ռեյգանի նախագահական հիմնադրամի հայտարարությունը, որում նշվում է տվյալ հարցին իրավական լուծումներ գտնելու տարբերակի մասին։  

Գովազդի համար, ըստ Թրամփի ծախսվել է 75 միլիոն դոլար։

«Նրանք սա արել են միայն այն բանի համար, որ միջամտեն ԱՄՆ Գերագույն դատարանի և այլ դատարանների որոշումներին: Մաքսատուրքերը շատ կարևոր են ԱՄՆ ազգային անվտանգության և տնտեսության համար: Նրանց անպարկեշտ վարքագծի պատճառով Կանադայի հետ առևտրային բոլոր բանակցություններն այսուհետ դադարեցվում են», - հավելել է Թրամփը։ 

ԱՄՆ նախագահը Կանադայի նկատմամբ սահմանել է 35% մաքսատուրքեր՝ միևնույն ժամանակ թույլ տալով որոշ բացառություններ, որոնք նախատեսված են Մեքսիկայի և Կանադայի հետ ազատ առևտրի համաձայնագրով, որը Թրամփը կնքել էր իր առաջին նախագահության ժամանակ։ 

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում