Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Հարավային Տերմինալ» ընկերության ժողովը

2 րոպեի ընթերցում

Պետական գույքի կառավարման կոմիտեում տեղի է ունեցել «Հարավային Տերմինալ» փակ բաժնետիրական ընկերության տարեկան ժողովը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ օրակարգում ընդգրկված էին ընկերության 2024 թվականի տարեկան հաշվետվության, հաշվապահական հաշվեկշռի, շահույթի և վնասի հաշվետվության, շահաբաժնի վճարման և շահույթի բաշխման հաստատման հարցերը։ 

Ըստ հաստատված ֆինանսական տվյալների՝ 2024 թվականին ընկերությունը ստացել է 236 մլն 150 հազ. ՀՀ դրամ եկամուտ և արձանագրել է 59 մլն 543 հազ. ՀՀ դրամ զուտ շահույթ, որը շուրջ հինգ անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

 Բաժնետերերի որոշմամբ` շահույթի պետական բաժնեմասին համապատասխանող 29 մլն 176 հազ. ՀՀ դրամը կփոխանցվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

 Ժողովի ընթացքում քննարկվել են նաև ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ մաքսային տերմինալի տարածքում մատուցվող ծառայությունների արդիականացումը, նոր ենթակառուցվածքային լուծումների ներդրումը, ինչպես նաև ավտոկայանատեղիի պայմանների բարելավման և ընդլայնման ծրագրերը։

Այս նախաձեռնությունները նպատակ ունեն բարձրացնել հաճախորդների սպասարկման որակը, ապահովել բեռնափոխադրումների գործընթացների հարմարավետությունն ու արագությունը, ինչպես նաև մեծացնել ընկերության ծառայությունների հասանելիությունն ու մրցունակությունը։ 

«Հարավային Տերմինալ» ՓԲԸ-ի 49% բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահված են Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Ընկերության գործունեության հիմնական ուղղությունը մաքսային պահեստային տարածքի շահագործման և առնչվող ծառայությունների մատուցումն է։

 

Հայերեն

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմն արտերկրում ցուցադրվելուց հետո կբարձրանա հայաստանյան մեծ էկրան

Վադեֆուլը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է խոչընդոտի Հարավային Կովկասի մերձեցմանը Եվրոպայի հետ

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ բաց սահման ունենալ հենց այսօր․ Ռուբինյան

Վրաստանում ավարտել են դեպի Ռուսաստանի սահման տանող կամրջի շինարարությունը

ԱԺ նախագահը չի կիսում Արմեն Գրիգորյանի եզրահանգումները

Հայաստանը չի ընդունում Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումը․ Ռուբինյան

Երևանում քննարկվում են բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական նոր չափանիշները

Ավինյանը ներկայացրել է Երևանի խցանումների խնդրի հնարավոր լուծումները

Ջերմուկում մայր արջը շրջում է ձագերի հետ․ ՇՄ նախարարությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

Ռուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա