Քաղաքականություն

Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է ոչ թե իմ մտքերի, այլ իր մտքերի և գործողությունների պատճառով. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է ոչ թե իմ մտքերի, այլ իր մտքերի և գործողությունների պատճառով. վարչապետ

ՀՀ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորման հետ կապված ընդդիմադիր շրջանակների մեղադրանքներին՝ շեշտելով, որ տեղի ունեցածը բացառապես իրավական գործընթաց է և որևէ կապ չունի իր ելույթների կամ հայտարարությունների հետ։

«Ասում են՝ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իմ մտքերի պատճառով։ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի և գործողությունների պատճառով։ Իմ միտքը ի՞նչ կապ ունի այնտեղ։ Իմ միտքը կարող է օգտագործվել իմ դեմ, իմ միտքը ինչպե՞ս կարող է օգտագործվել ինչ-որ մեկի դեմ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր, որ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի և գլխավոր ճարտարապետի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են փաստական տվյալներ, ըստ որոնց՝ համայնքի ղեկավարն ու ճարտարապետը, նախնական համաձայնությամբ, պահանջել և ստացել են կաշառք։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի որոշմամբ Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ընդհանուր առմամբ ութ անձ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում