Հայաստան

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Աիդա Ազնավուր-Կառվարենցի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Աիդա Ազնավուր-Կառվարենցի մահվան կապակցությամբ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Աիդա Ազնավուր-Կառվարենցի մահվան կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանության տարածած ցավակցական գրառման մեջ ասված է.

«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը խորը ցավով տեղեկացավ Աիդա Ազնավուր-Կառվարենցի մահվան մասին։

Արտիստ, Շառլ Ազնավուրի ավագ քույր և ընտանեկան հիշողության պահապան, նա մեկդարյա հայկական և ֆրանսիական կյանքի ականատեսն է եղել։

Խորին ցավակցություններ նրա ընտանիքին»: 

Աիդա Ազնավուր-Կառվարենցը մահացել է 102 տարեկանում: Նա կհուղարկավորվի ընտանեկան գերեզմանատանը՝ Մոնֆոր-լ’Ամորիում՝ իր ընտանիքի անդամների և ամուսնու կողքին: 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում