Երևան

Երևանի ավագանին կքննարկի Լենիգրադյան փողոցը «Քըրք Քըրքորյան փողոց» անվանափոխելու հարցը

2 րոպեի ընթերցում

Երևանի ավագանին կքննարկի Լենիգրադյան փողոցը «Քըրք Քըրքորյան փողոց» անվանափոխելու հարցը

Երևանի ավագանու հոկտեմբերի 23-ի նիստում կքննարկվի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենիգրադյան փողոցը «Քըրք Քըրքորյան փողոց» անվանափոխելու հարցը: 

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենիգրադյան փողոցը (սկսվում է Հրազդանի մեծ կամրջից, հասնում Սեբաստիայի և Գ. Հասրաթյան փողոցների խաչմերուկ) անվանափոխել բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ՝ « Քըրք Քըրքորյան փողոց»»,- նշված է որոշման նախագծում:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Քըրք Քըրքորյանը 1988թ Սպիտակի երկրաշարժից հետո ակտիվորեն ներգրավվել է Հայաստանի աջակցման գործընթացում։ 1990-ականներին ստեղծել է «Լինսի» բարեգործական հիմնադրամը, որի միջոցով 2001–2011 թվականներին Հայաստանը ստացել է շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցության փաթեթ։

2004 թվականին «Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար» արժանացել է Հայաստանի բարձրագույն կոչմանը՝ Հայաստանի ազգային հերոս, շնորհվելով «Հայրենիք» շքանշանը

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում