Եվրոպա

Ֆիցոն չի բացառել Սլովակիայի աջակցությունը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներին՝ որոշակի պայմաններով

1 րոպեի ընթերցում

Ֆիցոն չի բացառել Սլովակիայի աջակցությունը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներին՝ որոշակի պայմաններով

Բրատիսլավան կարող է աջակցել Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների հերթական փաթեթին, եթե հոկտեմբերի 23-ին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում նրա պահանջները բավարարվեն, հայտարարել է Սլովակիայի նախագահ Ռոբերտ Ֆիցոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Սլովակիան, հավանաբար, կաջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին, եթե նրա պահանջները ներառվեն գագաթնաժողովի եզրակացություններում», - ասել է Ֆիցոն եվրոպական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի առջև ելույթում։

Նրա խոսքով՝ Բրատիսլավան, մասնավորապես, պնդում է գագաթնաժողովի եզրակացություններում ներառել էներգետիկային և ավտոմոբիլային արդյունաբերությանը վերաբերող ձևակերպումները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում