Հյուսիսային Կորեան 5 ամսվա ընթացքում առաջին անգամ բալիստիկ հրթիռներ է արձակել

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան հինգ ամսվա ընթացքում առաջին անգամ բալիստիկ հրթիռներ է արձակել, որոնք անցել են մոտ 350 կմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ առավոտյան մոտավորապես ժամը 8:10-ին արձանագրել է մի քանի կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների արձակում Հյուսիսային Կորեայի Ջունգհվա շրջանից դեպի հյուսիս-արևելք։

Ըստ հարավկորեացի զինվորկանների՝ իրենք փորձում են պարզել հրթիռների ճշգրիտ բնութագրերն ամերիկյան կողմի հետ։ Պաշտոնյաները քննարկում են այն հնարավորությունը, որ հրթիռները նույն մարտավարական բալիստիկ հրթիռներն են, որոնք Հյուսիսային Կորեան փորձարկել է 2024 թվականի սեպտեմբերին։

Ենթադրվում են, որ հրթիռները, հնարավոր է, ընկել են ցամաքում, այլ ոչ թե Ճապոնական ծովում։ 

«Մեր զինված ուժերը ուժեղացրել են մոնիթորինգը՝ լրացուցիչ արձակումների (հնարավորության) նախապատրաստման համար, և պահպանում են անսասան պատրաստվածության դիրք՝ միաժամանակ համապատասխան տեղեկատվությունը կիսելով ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ», - նշվել է կոմիտեի հաղորդագրության մեջ։

Արձակումը տեղի է ունեցել Հարավային Կորեայում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովից առաջ, որի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելեն Հարավային Կորեա։

Kyodo-ի տեղեկացմամբ՝ Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիչին հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից հոկտեմբերի 22-ին արձակված հրթիռի՝ Ճապոնիայի տարածքային ջրերում կամ բացառիկ տնտեսական գոտում ընկնելու մասին հաղորդագրություններ չկան։

Տակաիչին նաև հանձնարարել է երկրի պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին ուժեղացնել Փհենյանի կողմից նոր հրթիռի արձակման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումն ու մշակումը։

Հայերեն Русский

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ