Հայաստան

Համատեղության կարգով Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել իշխան Ալբեր Երկրորդին

2 րոպեի ընթերցում

Համատեղության կարգով Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել իշխան Ալբեր Երկրորդին

Համատեղության կարգով Մոնակոյի Իշխանապետությունում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն (նստավայրը՝ Փարիզ) իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ հանձման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Խաչատրյանն ընդգծել է Հայաստանի և Մոնակոյի բարեկամական հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ բոլոր ջանքերը ներդնելու իր հանձնառությունը։

Շնորհավորելով դեսպան Խաչատրյանին՝ Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը նրան մաղթել է արդյունավետ գործունեություն և խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել բարեկամ Հայաստանի իշխանություններին և ժողովրդին:

Զրույցի ընթացքում Արման Խաչատրյանը Մոնակոյի իշխանին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները և Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:

ՀՀ դեսպանն անդրադարձ է կատարել նաև 2026թ․ Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ հույս հայտնելով, որ Մոնակոյի պատվիրակությունը ևս բարձրագույն մակարդակով կմասնակցի վերջինիս։

Մոնակո կատարած իր այցի ընթացքում դեսպան Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել նաև Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարար Իզաբել Բերո-Ամադեիի, ինչպես նաև Մոնակոյի տնտեսական խորհրդի գործադիր տնօրեն Գիյոմ Ռոզի հետ։

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում