ՀՀ ՇՄ նախարարն ու Պետր Պիրունչիկը քննարկել են բնապահպանական ոլորտին վերաբերող հարցեր

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով, որ քննարկել են բնապահպանական ոլորտին վերաբերող մի շարք կարևոր հարցեր։ 

«Անդրադարձանք Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» երկամյա Twinning ծրագրին, որը համատեղ իրականացվել է Չեխիայի և Ֆինլանդիայի Հանրապետությունների կողմից։

Նշեցի, որ ծրագիրը նշանակալի ներդրում է Հայաստանի բնապահպանական կառավարման համակարգի կատարելագործման գործում՝ հատկապես կենսաբազմազանության պահպանության և հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման ուղղությամբ։ Տվյալ ծրագրի շրջանակում մշակված նոր օրենսդրական մոտեցումները և կառավարման մեխանիզմները կնպաստեն ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորությունների արդյունավետ իրականացմանը»,- մանրամասնել է Համբարձում Մաթևոսյանը: 

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև ծրագրի շարունակականության ապահովման և ապագա համագործակցության խորացման հնարավորությունները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (#CoP17) շրջանակում համագործակցության և համատեղ նախաձեռնությունների հարցերին։

Դեսպան Պիրունչիկը վերահաստատել է Չեխիայի Հանրապետության պատրաստակամությունը՝ շարունակել աջակցությունը Հայաստանի բնապահպանական բարեփոխումներին՝ հատկապես ԵՄ չափանիշների ներդրման և կայուն զարգացման սկզբունքների կիրառման ուղղությամբ։

Քննարկվել են նաև հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներգրավման ձևաչափերը՝ բնապահպանական քաղաքականության արդյունավետ իրականացման, հանրային իրազեկման և մասնակցային կառավարման համակարգի ամրապնդման նպատակով։

«Համոզված եմ, որ մեր երկկողմ համագործակցությունը կնպաստի Հայաստանի բնապահպանական ոլորտի ինստիտուցիոնալ զարգացմանը, միջազգային լավագույն փորձի փոխանակմանը և նոր նախաձեռնությունների իրականացմանը՝ ի շահ շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման նպատակների առաջմղման»,- գրառումը եզրափակել է ՀՀ ՇՄ նախարարը: 

Հայերեն English Español فارسی ქართული Türkçe

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում