Հարավային Կորեան ձգտում է զենքի արտահանման ծավալներով դառնալ չորրորդն աշխարհում. Լի Չժե Մյոն

2 րոպեի ընթերցում

Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնը հայտարարել է, որ իր երկիրը չի հրաժարվել սպառազինությունների համաշխարհային շուկայում չորրորդ խոշորագույն խաղացողը դառնալու իր ձգտումներից: 

«Ռազմաարդյունաբերական համալիրում չորրորդ պետությունը դառնալն ամենևին անիրականանալի երազանք չէ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Լի Չժե Մյոնը Կոյանում ADEX 2025 ռազմական ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողության ժամանակ: 

«Սա [իրատեսական է] նախորդ կառավարությունների՝ ռազմաարդյունաբերական հատվածի և օդատիեզերական ճյուղի զարգացմանն ուղղված աշխատանքի շնորհիվ, որի ընթացքում պաշտպանական նշանակության պատվերներն առաջին անգամ գերազանցեցին 10 միլիարդ դոլարը, իսկ Կորեայի Հանրապետությունը դարձավ աշխարհում հինգերորդ ռազմական տերությունը», - պարզաբանել է նախագահը:

Պետության նախկին ղեկավար Յուն Սոկ Յոլը դեռ 2022 թ. աշնանն է հայտարարել, որ կցանկանար մինչև 2027 թ. երկիրը դարձնել աշխարհում չորրորդ զենք արտահանողը և զբաղեցնել  պաշտպանական նշանակության համաշխարհային շուկայի 5%-ը: 

«Մեր կառավարությունն այս ամուր հիմքի վրա չորրորդ տեղը կբարձրանա ռազմաարդյունաբերական և օդատիեզերական տերությունների շարքում՝ համարձակ ներդրումների և պետական օգնության միջոցով»,- ինչպես հայտնում են նախագահի գրասենյակից, ասել է Լի Չժե Մյոնը։ 

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից