Չինաստան

Հոնկոնգի օդանավակայանում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց ու հայտնվել ծովում․ երկու մարդ մահացել է

2 րոպեի ընթերցում

Հոնկոնգի օդանավակայանում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց ու հայտնվել ծովում․ երկու մարդ մահացել է

Դուբայից Հոնկոնգ ժամանող բեռնատար ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց, բախվել անվտանգության պարեկային մեքենային ու այն հրել դեպի ծովը, ինչի հետևանքով մեքենայում գտնվող օդանավակայանի երկու աշխատակիցները մահացել են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին հայտնել են օդանավակայանից։ 

Boeing 747-ի մասնակցությամբ պատահարն ամենամահացու դեպքն է, որ գրանցվել է Հոնկոնգի օդանավակայանում վերջին ավելի քան 25 տարիների ընթացքում։ Ինքնաթիռը թռիչքուղուց դուրս գալու հետևանով մասամբ ընկղմվել է ծովի մեջ։ Այդուհանդերձ, օդանավում գտնվող անձնակազմի բոլոր չորս անդամներին հաջողվել է փրկվել։ 

Օդանավակայանի անվտանգության երկու աշխատակիցները ջրից դուրս բերվելիս արդեն չեն շնչել։ Նրանցից մեկի մահը գրանցվել է հենց ջրից դուրս բերվելու ժամանակ, մյուսինը՝ հիվանդանոցում։ 

Աշխարհի ամենածանրաբեռնված բեռնատար օդանավակայանում վթարի մեջ հայտնված ինքնաթիռը շահագործվել է թուրքական ACT Airlines ավիաընկերության կողմից՝ էմիրաթական Emirates-ի պատվերով։ 

Պատկան մարմինները հետաքննում են վթարի պատճառները։ 

Նշվում է, որ օդաչուն վայրէջի ժամանակ որևէ խնդրի մասին չի զեկուցել։ 

Դեպքից հետո Հոնկոնգի օդանավակայանում թռիչքները շարունակում են իրականացվել բնականոն ընթացքով։ 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում