Հայաստան

ԿԳՄՍ նախարարի տեղակալը «Երեմյան» ակադեմիայի ներակայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարի տեղակալը «Երեմյան» ակադեմիայի ներակայացուցիչների հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է խոհարարական արվեստի և հյուրընկալության «Երեմյան» ակադեմիա:

«Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ «Երեմյան» ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի և ակադեմիայի տնօրեն Աիդա Տիգրանյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալը ծանոթացել է իրականացվող ոչ ֆորմալ կրթական ծրագրերին։ 

Արաքսիա Սվաջյանը կարևորել է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության բնագավառում ուսումնական հաստատությունների համագործակցությունը ոլորտում գործող տնտեսվարողների հետ` ընդգծելով, որ նախորդ տարի ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով նոր կարգավորումներ են տրված ուսուցման գործընթացում գործատուների ներգրավմանը: 

Այս համատեքստում նախարարի տեղակալը շեշտել է` ակադեմիայի հետ համագործակցությունը կարող է դրական արդյունքներ ապահովել խոհարարության ուղղությամբ կրթության զարգացման համար: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Երեմյան» ակադեմիայի հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում