Մադագասկարում բարձրաստիճան զինվորականը երդում է տվել որպես նախագահ

1 րոպեի ընթերցում

Մադագասկարի զինված ուժերի գնդապետ Մայքլ Ռանդրիանիրինան Բարձրագույն սահմանադրական դատարանում երդում է տվել որպես երկրի նախագահ անցումային շրջանում: Երդմնակալության արարողությունը հեռարձակել է Մադագասկարի ազգային TVM հեռուստաալիքը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Արարողությանը ներկա են եղել քաղաքական կուսակցությունների առաջնորդները, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, ԵՄ դեսպանները:

Սեպտեմբերի 25-ին Մադագասկարում սկսվել են բողոքի ցույցեր՝ պահանջելով նախագահ Անդրի Ռաձուելինայի հրաժարականը: Նա հրաժարվել է թողնել պաշտոնը, բայց հայտարարել է, որ իր նկատմամբ մահափորձ են կատարել, այդ պատճառով էլ ինքը փախել է ինչ-որ անվտանգ վայր: Պետության ղեկավարի բացակայության պատճառով Մադագասկարի Բարձրագույն սահմանադրական դատարանը հոկտեմբերի 14-ին Ազգային ժողովի  (խորհրդարանի ստորին պալատի) որոշմամբ հաստատել է նրա հեռացումն իշխանությունից: Դատարանն առաջարկել է, որ երկիրը գլխավորի գնդապետ Մայքլ Ռանդրիանիրինան՝ զինվորականների առաջնորդը, որոնք գրավել են նախագահական պալատը:

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար