Աշխարհ

101 տարեկանում մահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Տոմիիչի Մուրայաման

1 րոպեի ընթերցում

101 տարեկանում մահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Տոմիիչի Մուրայաման

101 տարեկանում մահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Տոմիիչի Մուրայաման, որը երկիրը ղեկավարել է 1994 թվականի հունիսից մինչև 1996 թվականի հունվարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:

Մուրայաման դարձել էր 47 տարվա ընթացքում Ճապոնիայի առաջին սոցիալիստ վարչապետը՝ գլխավորելով աննախադեպ կոալիցիոն կաբինետը, որը կազմվել էր երեք մրցակից ուժերի՝  Սոցիալիստական ​​կուսակցության, Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության և ոչ մեծ Սակիգակեի նոր կուսակցության կողմից:

Մուրայաման հայտնի է 1995 թվականին հրապարակված իր հայտարարությամբ, որով նա պաշտոնապես ներողություն է խնդրել Ասիայի այն բոլոր երկրներից,  որոնք տուժել են ճապոնական գաղութատիրության և ագրեսիայի հետևանքով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում