Աշխարհ

ՆԱՏՕ-ում անիմաստ են համարում սպառնալիք չներկայացնող ռազմական ինքնաթիռների խոցումը իրենց կողմից վերահսկվող տարածքում

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ում անիմաստ են համարում սպառնալիք չներկայացնող ռազմական ինքնաթիռների խոցումը իրենց կողմից վերահսկվող տարածքում

ՆԱՏՕ-ի զինվորականները չպետք է խոցեն դաշինքի օդային տարածք ներխուժած ռազմական ինքնաթիռները, եթե դրանք անմիջական սպառնալիք չեն ներկայացնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բրյուսելում կայացած ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Այնուհանդերձ, նա ընդունել է, որ որոշակի իրավիճակներում հնարավոր հակառակորդի ինքնաթիռները խոցելու կարիք կլինի:

«Եթե թռչող սարքը սպառնալիք է ներկայացնում, ապա մեր զինվորականներն ունեն այդ սպառնալիքը վերացնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու իրավասություն»,- նշել է նա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում