Իրավունք

ՀՀ արդարադատության նախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

1 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են  համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Էվա Սունդքուիսին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք կարևոր ուղղությունների, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության Նոր Սահմանադրության մշակման գործընթացին, արդարադատության ոլորտում թվայնացման օրակարգին, Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում բարեփոխումներին, այդ թվում՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը և այդ ուղղությամբ հակակոռուպցիոն մարմինների կարողությունների զարգացմանը, դատաիրավական բարեփոխումներին և դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված նախաձեռնություններին, քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների կարողությունների զարգացմանը, անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնին:

Կողմերը քննարկել են վերոնշյալ ոլորտներում Շվեդիայի աջակցությամբ նոր ծրագրերի հնարավոր ներդրումը, ինչպես նաև արդեն գործող նախաձեռնությունների շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարները։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում