Հայակական լեռնաշխարհի 6000-ամյա վիշապաքարերի մասին գիտնականների ուսումնասիրությունը լայն արձագանք է ստացել միջազգային ասպարեզում

3 րոպեի ընթերցում

Հայկական լեռնաշխարհի 6000 տարվա պատմություն ունեցող վիշապաքարերի վերաբերյալ Հայաստանի գիտնականների բացահայտումների մասին հոդվածը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային ասպարեզում:  

«6000-ամյա «վիշապաքարերի» առեղծվածը լուծվել է՝ հնագետները կապ են հաստատում «ջրի հնագույն պաշտամունքի» հետ», «Հնագիտության ոլորտում մեծ հայտնագործություն․ 6000 տարվա վաղեմության «վիշապաքարերի» առեղծվածը «բացահայտվել է», «Հետազոտողները բացահայտել են Արարատ լեռան մոտ գտնվող Հայաստանի 6000 տարվա հնությամբ վիշապաքարերի գաղտնիքը», ««Վիշապ քարերը» անշուշտ ավելի հին են, քան բուրգերը․ հնագետները բացահայտում են առեղծվածը», «Նոր ուսումնասիրությունը բացահայտում է Հայաստանի հնագույն վիշապաքարերի առեղծվածը», Մեգալիթյան «վիշապաքարերը» հավանաբար եղել են հնագույն ջրի պաշտամունքի մի մասը» վերնագրերով հոդվածներ են հրապարակել G.Britain news channel-ը,  Daily Express-ը, The Jerusalem Post prepares-ը, National Geographic-ը, Greek Reporter –ը, Slate-ը, Archaeology News-ը, Archaeology Magazine-ը, Наука-ն, ZAP.aeiou-ն, Nacion-ը, Derstandard-ը, Çeviri Haber-ը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԳԱԱ-ից հայտնում են, որ այս հրապարակումների հիմքում Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Վահագն Գուրզադյանի և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանի հեղինակային «Գուրզադյան Վ․, Բոբոխյան Ա․ 2025, Վիշապաքարերը որպես Հայկական լեռնաշխարհի պաշտամունքային նախապատմական հուշարձաններ. տվյալների վերլուծություն և մեկնություն» (Vishap stelae as cult dedicated prehistoric monuments of Armenian Highlands: data analysis and interpretation) հոդվածն է, որը հրապարակվել է սույն թվականի սեպտեմբերի 1-ին  ազդեցության բարձր գործակից ունեցող «Nature Partner Journals – Heritage Science» սկոպուսյան ամսագրում։ 
 
«Հոդվածի հեղինակների առաջ քաշած տեսակետները թույլ են տալիս ոչ միայն նորովի արժևորել վիշապ քարակոթողների տեղն ու դերը, այլև նպաստում են միայն Հայկական լեռնաշխարհի սահմաններում  արձանագրվող մշակութային այս ֆենոմենի հանրահռչակմանը և միջազգային  շրջանակներում մոնումենտալ քանդակագործության բացառիկ նմուշների հետ ծանոթացմանը»,- ասել է ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնակատար, թղթակից անդամ Պավել Ավետիսյանը։
 

Հոդվածում հեղինակները հաստատել են վարկածը, որ վիշապաքարերը սերտորեն կապված են եղել ջրի հնագույն պաշտամունքի հետ, քանի որ հիմնականում տեղակայված են ջրի բարձրլեռնային աղբյուրների մոտ և գտնվում են նախապատմական ոռոգման համակարգերին կից: 

Հայերեն Русский Türkçe

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը